Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Երրորդ օրն է Մինսկում եմ, մասնակցում եմ եվրասիական խոշոր մեդիամիջոցառմանը, շփվում եմ քաղաքագիտության, հեռուստատեսության, կինոյի տասնյակ հանրաճանաչ գործիչների հետ։ Ազնավուրի մահն ու երևանյան իրադարձությունները այս միջոցառումը որոշ չափով իմ բենեֆիսը դարձրին՝ ստիպված ես պատասխանել բազմաթիվ հարցերի, պարզաբանումներ տալ, փարատել մարդկանց անհանգստությունները, վախերը, պատմել մեր հեղափոխության արժեքների, նաև խնդիրների մասին։ Եվ, հավատացնում եմ, գրեթե բոլորը Հայաստանը սիրում են, մեզ երկրպագում են, անհանգստանում են, հաջողություն են ցանկանում։
Բայց դրա մասին չի խոսքս։ Ցավով պետք է նշեմ, որ ստիպված եմ Մինսկում հաճախ ինչ-որ կարծրատիպեր ջարդել, ասեկոսեներ, բամբասանքներ հերքել, իրականությունը բացատրել։ Պարզվեց, որ Հայաստանի որոշ ներկայացուցիչներ, մասնակցելով Ռուսաստանի, Եվրասիական միության կողմից կազմակերպված տարբեր կոնֆերանսներին, փառատոններին, այլ միջոցառումներին վերջին ամիսներին շատ յուրահատուկ են մեկնաբանում մեր երկրի գործընթացները, լիքը ապատեղակատվություն են տարածում։
Պարզ է, որ այդ մարդիկ նախորդ իշխանության մունետիկներն ու քարոզիչներն են եղել եվրասիական տարածքում, պարզ է, որ նրանք ինչ-որ բաներ են կորցրել, ֆինանսավորման աղբյուրներից և կարգավիճակից են զրկվել․․․
Բայց տղաներ և աղջիկներ, հաճույք ե՞ք ստանում հիմարություններ տարածել մեր մասին, դա ինչ-որ դիվիդենտնե՞ր է ձեզ բերում։
Ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՝ եթե նույնիսկ ձեզ անձամբ պարտված եք զգում, հարգելի «եվրասիականներ», գոնե Ռուսաստան-Բելառուս-Ղազախստաններում ձեզ արժանապատիվ պահեք։
Ձեր երկրում կատարվող շշմելու լավ փոփոխությոնների իամստը մի աղավաղեք։
Մինսկն էլ շատ հյուրասեր, մաքուր ու խնամված քաղաք է․․․»