«Երբեք ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանն այդքան անիմաստ, դատարկ դահլիճում չէր եղել»
Advertisement 1000 x 90

«Երբեք ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանն այդքան անիմաստ, դատարկ դահլիճում չէր եղել»

Էսպիսի պառլամենտարիզմի օր երբեք չէի ունեցել․
-Երբեք ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանն այդքան անիմաստ, դատարկ դահլիճում չէր եղել․
-ԱԺ-ն՝ դատա՜րկ․ հատ ու կենտ պատգամավորների սենյակներ էին բաց․
-ՔՊ-ի սենյակում․
-Մա՜րդ էր «վադացել»․
-Լենա Նազարյանը․
-Երեք անգամ․
-Յուր իշխանական ֆրակցիայից միակուհին էր, որ ողջ օրը ներկա էր պառալամենտում․
-Երեք անգամ մտա ֆրակցիա․ երեք անգամ էլ ասին․
-Իրեն վատ է զգում, չի կարող հարցազրույց տալ․․․
-Չի կարող՝ չի կարող․
-Հասկանալի չէ՞․
-Ով հավես ունի ինձ հետ․
-Աչուկներ եմ անում՝ իբր անմեղ հարց եմ տալիս․
-Ու՝ դըդը՝խկ․
-Ինչու էր այդքան կոշտ ԵԽԽՎ կոչը Հայաստանին, իր ենթատեքստում իշխանություններին ու ձեզ ուղղված․
-Չէ, էս հարցը ոչ թե հիվանդ տիկին Լենային տվի, այլ․
-ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանին․
-Ընենց հաճելի տպավորություն ստացա․․․
-Ինքն էլ
Հ․Գ․
-Բաաա՜ա՜յց, ամենահաճելիիի՜ մասին պատմեմ․
-Իմ նման «բեխաբար» մոտեցա Փաշինյանի «ռյուկզակը» կրող անվտանգության աշխատակցին․
-Աչուկներ արեցի, թե․
-Հո ծանր չի՞․
-Ուշի-ուշով նայեց՝ հո չե՞մ ձայնագրում․
-Ցույց տվեցի դիկտաֆոնը, թե ձայնագում եմ՝ հո ծանր չէ՞ ուսիդ բեռը․ կարող եմ օգնել․․․
-Ու էդպես /լուր եմ անելու/ ․․․
-Ջան ասինք, ջան լսինք․․․

Կարմեն Դավթյան



Նման նյութեր