
Google ընկերությունը գործարկել է Voice Access հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում Android պլատֆորմով շարժական սարքերը կառավարել ձայնի միջոցով: Հավելվածը կոչված է դյուրացնելու շարժական հեռախոսի օգտագործումը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Voice Access-ն օգտատերերին թույլ կտա ձայնային հրամանների միջոցով և առանց ձեռքերի օգտագործման ստեղծել և խմբագրել տեքստեր, մի հավելվածից անցնել մյուսը, հավելվածների ներսում սեղմել «կոճակները» և սքրոլել: Հավելվածը մատչելի է Google Play խանութում՝ անգլերենով, մշակողները պլանավորում են ապագայում ավելացնել այլ լեզվական տարբերակներ: