«Ինչ լավ է, որ արդեն ազատության մեջ եմ ու կարողանում եմ ընտանիքիս խնդիրներն անձամբ կարգավորել». Արմեն Սողոյան
Advertisement 1000 x 90

«Ինչ լավ է, որ արդեն ազատության մեջ եմ ու կարողանում եմ ընտանիքիս խնդիրներն անձամբ կարգավորել». Արմեն Սողոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Աստծո կամոք և դատարանի որոշմամբ 02.10.2018 ին փոխվեց իմ խափանման միջոցը գրավի կիրառմամբ (դատավոր Արմեն Բեկթաշյան) ու երեկ երեկոյան 10.30 արդեն տանն էի: Այսօր առավոտյան 10.30 ավագ որդուս տարել եմ Միքայելյանի անվան կլինիկա որտեղ վիրահատվեց սուր դեստրուկտիվ ապենդիցիտի կապակցությամբ, (վիրաբույժ Մկրտիչ Համլետի Մկրտչյան, ամբիոնի վարիչ Սուրեն Աղասու Ստեփանյան) փառք Աստծո վիճակն արդեն բավարար է. այս կապակցությամբ երկակի վիճակ է` 1.դեռ նորմալ ազատություն չտեսած հիմա էլ տղայիս առողջական խնդիրն է… 2 ինչ լավ է, որ արդեն ազատության մեջ եմ ու կարողանում եմ ընտանիքիս խնդիրներն անձամբ կարգավորել (մածողության այս 2 տարբերակներից ինձ հոգեհարազատ է երկրորդը):

Այս առողջական խնդիրների պատճառով է, որ քիչ ուշացումով եմ շնորհակալություն հայտնում բոլոր այն ընկերներիս ովքեր աջակցել են ընտանիքիս մոտ 21 ամիս տևած մղձավանջի կամ “հարկադիր ստեղծագործական արձակուրդի” ընթացքում, բոլոր այն մարդկանց ովքեր բարին են իմ մասին արտահայտվել կամ թեկուզ մտածել են և չեն արտահայտվել… իսկ ովքեր այս ընթացքում ինձ չարախոսել են, ամենևին չարություն չունեմ իրենց հանդեպ, պարզապես համոզված եմ որ ժամանակի ընթացքում, բնականաբար, կփոխվի նրանց կարծիքը և վարքը, իսկ եթե չի փոխվի` Աստված իրենց հետ, միևնույն է իրականությունը դրանից չի փոխվի:

Բոլոր խնդիրներին և հարցերին կանդրադառնամ ադապտացիոն շրջանի ավարտից հետո:

Առողջ եղե’ք և երջանիկ, փորձեք նաև գնահատել ամենն ինչ ունեք` քանի դեռ ունեք, և ոչ թե կորցնելուց հետո…»