Հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել 5 հոգի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորների թիկանապահներ. Օսիպյան
Advertisement 1000 x 90

Հանրահավաքի ժամանակ բերման է ենթարկվել 5 հոգի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորների թիկանապահներ. Օսիպյան

Հոկտեմբերի 2-ին հայտարարված հանրահավաքի ժամանակ 5 հոգի է բերման ենթարկվել, որոնց շարքում են նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Անդրադառնալով վերը նշված պատգամավորների կողմից հնչած հայհոյանքների վերաբերյալ հայտարարություններին՝ ոստիկանապետն ասաց, որ այդ դեպքի առթիվ ոստիկանությունում գործեր են նախապատրաստվում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի այն հայտարարությանը, որ իր մուտքը ԱԺ խոչընդոտվել է, որի հետևանքով չի կարողացել մասնակցել արտահերթ նիստին, Օսիպյանն ասաց, որ պատգամավորը ստացել է համապատասխան ծանուցում ոստիկանություն հրավիրվելու, բայց հրաժարվել է ներկայանալ:

«Ճշտվել է՝ նա որևէ խնդիր չի տեսնում, պարզապես այդ ամենը մի փոքր չափազանցված է: Նա հրաժարվել է ոստիկանության հրավերով գալ ոստիկանություն և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել», – ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ հանրահավաքի ժամանակ վնասվել են մեքենաներ, կոտրվել են ԱԺ շենքի որոշ պատուհանների ապակիները, ոստիկանապետն ասաց, որ որևէ քաղաքացի չի ահազանգել իր գույքի վնասի մասին, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ վնասված պատուհանների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը