Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը մեղադրվում է անչափահասների վերաբերյալ տվյալների անօրինական հավաքման մեջ: Ընկերությունն այդ արել է Messenger Kids բջջային հավելվածի օգնությամբ, հաղորդում է Life-ը:
Մեղադրանքները ներկայացրել են ԱՄՆ-ի սպառողների և երեխաների իրավունքների պաշտպանության խմբերի կոալիցիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի դաշնային առևտրային հանձանժողով մի քանի բողոք է ներկայացվել, որոնցից պարզ է դարձել, որ Facebook-ում հավաքում են անչափահասների վերաբերյալ տվյալներ՝ խախտելով գաղտնիության կանոնները: