Պրահայի կենդանաբանական այգում կարմիր պանդայի ձագ է ծնվել
Advertisement 1000 x 90

Պրահայի կենդանաբանական այգում կարմիր պանդայի ձագ է ծնվել

Պրահայի կենդանաբանական այգու այցելուները մատղաշ կենդանիների վանդակում կարող են առաջին անգամ տեսնել շատ հազվագյուտ փոքր պանդայի ձագին: Այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչ Լենկա Պաստորչակովան:

«Փոքր պանդայի ձագը գտնվում է Պրահայի կենդանաբանական այգու գլխավոր մուտքի մերձակայքում տեղավորված հատուկ վանդակում,- ասել է նա:- Փոքրիկը միայն երկու շաբաթ առաջ է սկսել ինքնուրույն տեղաշարժվել: Մինչ այդ նա գտնվում էր մոր՝ երիտասարդ էգ Վիլմայի լիակատար խնամքի ներքո, որին կենդանիների միջազգային փոխանակման ծրագրով մենք անցյալ տարի ստացել ենք Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկից»:

Փոքրիկի հայրը 11 տարեկան արու Պատն է: Ձագը ծնվել է երեք ամիս առաջ, բայց կենդանաբանները չէին շտապում հայտնել այդ ուրախալի նորույթի մասին: Պանդան նրանց հատուկ խնամքի ներքո էր գտնվում այնքան ժամանակ, քանի դեռ չէր ամրացել:

 



Նման նյութեր