Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել`հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-իբացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք դերասան Վարուժան Մարգարյանի հետ:
Շատերի ընկալմամբ տեսակով հանդարտ դերասանը, պարզվում է՝ բավականին շուտ է բռնկվում, թեև նշում է, որ հիմա դա շտկելու ուղղությամբ է աշխատում: Վարուժանն ասում է՝ կյանքում հասցրել է հիասթափություններ ունենալ, բայց դրանք օգտագործել է ավելիին հասնելու համար:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Լավը կամեցող եմ, նույնիսկ այն մարդկանց, ում այնքան էլ լավ չեմ ճանաչում, միշտ լավն եմ կամենում։
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Ես շատ շուտ էի բորբոքվում, նույնիսկ լինում էին դեպքեր, որ չնչին բանից, բայց արդեն շտկման պրոցեսի մեջ եմ:
Ամբողջությամբ՝ life.tert.am