
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Շառլ Ազնավուրն իր հանրահայտ «She» երգը (անգլերեն խոսքերի հեղինակ՝ Հերբերտ Կրեցմեր) գրել է 1974-ին՝ «Կնոջ յոթ դեմքերը» («Seven Faces of Woman») բրիտանական հեռուստասերիալի համար: Երգը թողարկվեց նաև առանձին ձայնասկավառակով և մեծ հաջողություն ունեցավ, որից հետո Շառլ Ազնավուրը կատարեց երգը նաև ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով՝ նույնպես թողարկվելով այդ կատարումների ձայնասկավառակները»: