
Տվերի մարզում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 12-ի։
Տվերի մարզի Կալինինգրադի շրջանում բախվել են միկրոավտոբուսն ու ավտոբուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։
«Միկրոավտոբուսի ու ավտոբուսի բախման հետևանքով տուժել են 14 մարդ, մահացել են 12-ը»,- հայտնում է գործակալությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգը փրկարարները ստացել են ժամը 07:55-ին։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության հինգ բրիգադ, ժամը 08:20-ին դեպքի վայր է հասել Կա-32 ուղղաթիռը` բժշկական մոդուլով։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել բժիշկները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։