«Տղերք, դեռ տաք ենք, էմոցիաները խեղդում են, բայց հարց լուծող մարդկանց պետք է հավաքել ու հետները լուրջ հարցեր քննարկել»
Advertisement 1000 x 90

«Տղերք, դեռ տաք ենք, էմոցիաները խեղդում են, բայց հարց լուծող մարդկանց պետք է հավաքել ու հետները լուրջ հարցեր քննարկել»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմաթիվ անգամներ գրել եմ, որ աշխարհը կառավարում են մարդիկ, ովքեր ունեն փող և կապեր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ հանցավոր ճանապարհով, կամ եթե նույնիսկ օրինականության հետ կապված կասկածներ հարուցող, բայց այդ գումարները Հայաստանում չաշխատած մարդկանց նեղացնել:

Այսօր մեր երկրին պետք է կապիտալի հոսք, պետական բյուջեն իհարկե կաճի, բայց այն չի լինի այնքան, որպեսզի հնարավոր լինի թոշակներ ու աշխատավարձեր կրկնապատկել, այսպիսի վիճակում է մեր երկիրը և սա փաստ է: Ի՞նչ պետք է անի կառավարությունը, բնականաբար ամեն գնով սիրաշահի, խնդրի դրսի հզոր ու կայացած հայերին ներդրումներ անել Հայստանում, բայց այդ ներդրումների համար պետք են ծրագրեր ամեն համայնքի և ամեն ոլորտի հետ կապված, ինչը չկա ու չի եղել:

Երեկ լսեցի Ծառուկյան Գագիկի հարցազրույցը, ներքաղաքական հարցերը դնում եմ մի կողմ, քանզի դրանք խիստ անցողիկ են, կենտրոնացա նրա այն խոսքի վրա, որ 5000 ներդնողներ է հրավիրել Հայաստան, նրա ողջ խոսքի ամենակարևոր մասն ինձ համար սա է:

Եթե սա ճիշտ է ու դրա իսկությունը պետք է բացահայտի կառավարությունը՝ հրավիրելով Գագիկ Ծառուկյանին այս հարցով քննարկումների, ապա գոնե 100 ներդրումային ծրագիր, եթե հնարավոր լինի կյանքի կոչել, ապա սա կլինի հսկայական օգնություն մեր երկրին:

Նիկոլ Փաշնյանն առաջկա հինգ տարիներին լինելու է թիվ 1 քաղաքական գործիչը, ասեմ ավելին՝ տեսանելի չէ մեկ այլ ուժ, ով կկարողանա հավակնել Վարչապետի վստահության մակարդակի գոնե կեսին, ուստի իմ կարծիքով, Վարչապետի թիմը պետք է Ծառուկյանի հետ աշխատի որպես փող ու կապեր ունեցող մարդու և մի կողմ դնի նրա քաղաական գործունեությունը: Տղերք դեռ տաք ենք, էմոցիաները խեղդում են, բայց հարց լուծող մարդկանց պետք է հավաքել ու հետները լուրջ հարցեր քննարկել: Այս տրամաբանության մեջ դիտարկեք նաև մյուսներին, հենց նույն Թաթուլյանին, Պիպոյին, Կարապետյաններին և այսպես շարունակ: Այսօրվա կառավարության մեծ մասը շրջաններում ծնված մարդիկ են, գնացեք ձեր ծննդավայրեր ու տեսեք, թե ինչ է կատարվում, չկան այգիներ, ժամանցի վայրեր, սպոտկոմպլեքսներ, աշխատատեղեր և դրանք ունենալու համար հզոր մարդկանց օգնությունն է պետք, իսկ այդպիսիք կան: Հուսով եմ՝ ասածներս ճիշտ կընկալեք»:

Բազմաթիվ անգամներ գրել եմ, որ աշխարհը կառավարում են մարդիկ, ովքեր ունեն փող և կապեր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ…

Gepostet von Zohrap Yeganyan am Freitag, 5. Oktober 2018



Նման նյութեր