Ինդոնեզիայում ավելի քան հազար մարդ կարող է անհայտ կորած համարվել Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությանը (BNPB):
Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել Է 1558-ի, տուժել է ավելի քան 2,5 հազար մարդ, 113 հոգի անհետ կորել է: «Մեր գնահատումների համաձայն՝ գետնի տակ կարող են գտնվել հազարից ավելի տներ, այսինքն՝ հնարավոր է, որ հազարից ավելի մարդիկ դեռևս կարղ են անհայտ կորած լինել»,- գործակալությանը հայտնել է վարչության ներայացուցիչ Յուսուֆ Լատիֆը: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել են հարյուրավոր հետցնցումներ:
Ստորգետնյա ուժգին ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է երեք-հինգ մետրի: Իրենց տները հարկադրված լքել են առնվազն 60 հազար տեղի բնակիչներ, ավերված են հազարավոր տներ, հյուրանոցներ, առևտրական կենտրոններ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղի ավելի քան 200 հազար բնակիչներ շտապ օգնության կարիք ունեն: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ընդգծել է «տարածքների ամբողջական հետազոտման և Սուլավեսիի նահանգի տուժած շրջաններում բոլոր զոհերի հայտնաբերման անհրաժեշտությունը»: