Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փորձենք վերջնականապես հասկանալ․
-Ինչ էր ասում Ծառուկյանը։
ա/․Մաքսիմում՝ ինքը հեղափոխության փայատեր է․ ընդ որում, ոչ միայն հաց ու ջրով, մարդկանցով, այլեւ՝ Փաշինյանին տված խորհրդարանական քարտ-բլանշով՝ 31 ձայնով․
-Մինիմում՝ հեղափոխությունն ինքն է արել․
-Նիկոլը ընդամենը երեք հոգով սկսեց, քայլել, երբ մտավ Երեւան 1500 մարդ կար իր կողքը կագնած․․․ մնացած ժողովրդի մեծ մասն իրենն էր․
բ/․Ինքը ոչ մի կապ չունի Սերժի ու Քոչարյանի հետ․
-Ավելին՝ հեղափոխություն անելու պատճառը 15 թվի «բամփելու» գործընթացն էր․ ինքը դա չի մոռացել․
գ/․ Չի մոռանա նաեւ օրերս ասֆալտին փռելու /չասաց, Էդոյին տանելու, իր նախարարներին քուչում ազատելու, հինգ ամսվա ընթացքում ոչ մի անգամ Փաշինյանի հետ չհանդիպելու հանգամանքների մասին․․․․ /
գ/․ Տաս օրից ներդրողներ է բերելու, որ Նիկլոն իմանա՝ ոնց են ներդրումներ բերում՝ առանց ընտրությունների ու այլեւայլ ֆուֆլոների․
դ/․ Ինքը կռիվ է տալու ու՝ լրջորեն է կռիվ տալու․
ե/․ Ինքը եկել է Բատկայի մոտից․ դրանից առաջ էլ՝ Մոսկովում էր․․․
-Ունի գեոքաղաքական, այն է՝ ՀԱՊԿ-ական աջակցություն, ի տարբերություն Նիկոլի
Ե՞ւ․․
Հ․Գ․ Հարց․
-Կա՞ր այդ ամենում փակ մեսիջ․
-Որ Նիկոլի հրաժարականի դեպքում՝ նա թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու է․․․
-Որին, ի դեպ, ձայն կտան թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն․․․
Հարց․-Արդյո՞ք Ծառուկյանի հարցազրույցը կհանգեցնի նրան, որ Նիկոլը մտածի՝ հրաժարական տալ-չտալու մասին․․․․
-Չենք կարծում․․․»:
Փորձենք վերջնականապես հասկանալ․-Ինչ էր ասում Ծառուկյանը։ա/․Մաքսիմում՝ ինքը հեղափոխության փայատեր է․ ընդորում, ոչ միայն…
Gepostet von Կարմեն Դավթյան am Freitag, 5. Oktober 2018