Ջրի պես հոսելու է. «Թբիլիսոբայի» պատվին Վրաստանի մայրաքաղաքում չաչայի ցայտաղբյուր կգործի
Advertisement 1000 x 90

Ջրի պես հոսելու է. «Թբիլիսոբայի» պատվին Վրաստանի մայրաքաղաքում չաչայի ցայտաղբյուր կգործի

Քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբայի» տոնակատարության նախօրյակին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում չաչայի ցայտաղբյուր կգործի: Այդ մասին հայտնել են նախաձեռնության հեղինակները:

Ալկոհոլային աղբյուրը կսկսի աշխատել հոկտեմբերի 6-ին Գերոնտի Կիկոձե 5 հասցեում: Դա գինետուն-թանգարանի ստեղծողների մասնավոր նախաձեռնությունն է, որը գտնվում է հարակից տարածքում:

Գաղափարի հեղինակների մտահղացմամբ՝ ցայտաղբյուրը կաշխատի տոն օրերին ժամը 14:00-ից մինչև 23:00-ն՝ ամեն ժամ 10-ական րոպե: Եթե նորույթը պահանջված դառնա մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում, ձեռնարկիչները չեն բացառում, որ աղբյուրը կսկսի աշխատել ամենօրյա ռեժիմով:



Նման նյութեր