Թե ինչպես Աննա Խաչատրյանի նվիրած շապիկն «օգնեց» Վիգեն Ահարոնյանին պատվով հանդես գալ միջազգային մրցույթում
Advertisement 1000 x 90

Թե ինչպես Աննա Խաչատրյանի նվիրած շապիկն «օգնեց» Վիգեն Ահարոնյանին պատվով հանդես գալ միջազգային մրցույթում

Բարձր տրամադրությամբ ու նորանոր բարձունքներ հաղթահարելու ձգտումով է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել երգիչ Վիգեն Ահարոնյանը: Նա սեպտեմբերին Նովորոսիյսկ քաղաքում անցկացված ամենամյա «Морской узел» միջազգային մրցույթ- փառատոնում գրավել է առաջին հորիզոնականը: Վիգեն Ահարոնյանը շեշտում է՝ Հայաստանը 16 տարի մասնակցում է այդ մրցույթին և հիմնականում լավ տեղեր ու հաղթանակներ է գրանցում:

«Ամեն դեպքում՝ առաջին եռյակում միշտ եղել ենք: Այս տարի շատ խիստ էր, քանի որ Հայաստանը վերջին 3-4 տարին պարբերաբար առաջին տեղն էր զբաղեցնում և հայ մասնակցին ավելի խիստ էին դատում: Ես մրցույթի մասին տեղյակ էի, քանի որ  այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Ռազմիկ Ամյանը, Աննա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը, Արփին և այլք մասնակցել են այդ մրցույթին: Երեք տարի ցանկանում էի մասնակցել: Այս տարի, ինչպես բոլորը, հայտ ներկայացրի տեղի կազմակերպիչներին, նրանք էլ, դիտարկելով իմ հայտը, ուղարկեցին այն ռուսական ժյուրիին: Եվ ժյուրին որոշեց, որ մրցույթին հենց ես պետք է ներկայացնեմ Հայաստանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց երգիչը:

Նրա խոսքով՝ ինքը մրցույթին պատրաստվել է երեք ամիս: «Առաջին փուլում միջազգային հիթ պետք է ներկայացնեի, երկրորդ փուլում հայերեն երգ: Դրանից հետո անցկացվեց մրցանակաբաշխություն և գալա համերգ: Այս տարի շատ ուժեղ մասնակիցներ կային, առաջին տեղը ես և Ղազախստանը կիսեցինք: Ղազախ աղջիկն էլ շատ ուժեղ մասնակից էր: Ընդհանրապես, արժանի մրցակիցները շատ էին»,-հավելում է Վիգեն Ահարոնյանը:

Ամբողջությամբ՝ armenpress.am