Իսրայելական երկաթուղում «խաղաղ» վագոններ են հայտնվել
Advertisement 1000 x 90

Իսրայելական երկաթուղում «խաղաղ» վագոններ են հայտնվել

Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել Է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով: Համապատասխան հաղորդագրությունը փոխադրողի կայքում հայտնվել Է հոկտեմբերի 5-ին:

Տեղեկացվում Է, որ յուրաքանչյուր գնացքի երկու վագոններում նախատեսված Է հեռախոսազանգերի եւ հուզական խոսակցությունների սահմանափակում: Ուղեւորները, որոնք չեն ցանկանում ամբողջ ճանապարհին լսել ուրիշների աշխատանքային եւ անձնական հարցերի պարզաբանումները, կարող են դրանցում տեղեր ամրագրել:

Միաժամանակ ընկերության ղեկավարությունը հույս Է հայտնում, որ, ձեռք բերելով «խաղաղ» վագոնի տոմս, ուղեւորն ինքն Էլ պատրաստ Է ձեռնպահ մնալ շարժական հեռախոսով խոսակցություններից: Սակայն այդպիսի վագոններում կանոնների պահպանումը մնալու Է իրենց իսկ ուղեւորների խղճի վրա, աշխատակիցները կարող են լռությունը խախտելու համար նկատողություն անել միայն ամենածայրահեղ դեպքում, նշվում Է «Ռակեվետ Իսրայել»-ի կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր