Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերենով գրառումներ է կատարել:
«Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:
«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
Շառլ Ազնավուրի միջոցով, այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ, որպես ազգ, մենք պարտավոր ենք այս բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մերը հայրենիքը։
«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշոաղության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ: