«Ձեր բոլորի անունների կողքից հանում ես «Նիկոլ» բառը ու ձեզ մենակ ձեր տնեցիքն են սկսում ճանաչել»
Advertisement 1000 x 90

«Ձեր բոլորի անունների կողքից հանում ես «Նիկոլ» բառը ու ձեզ մենակ ձեր տնեցիքն են սկսում ճանաչել»

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը /եթե չեք իմանում՝ ինքը ովա, ասեմ, տիկին Աննա Հակոբյանի եղբայրը/ ասում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ճիշտ կանեն չմասնակցեն եկող ընտրություններին ու ասում է նրա համար, որ իրանք ժողովրդի վստահությունը չունեն:

Արա դերասան Հրաչյա Հակոբյանը, ով պատգամավոր է դառել նրա համար, որ էն ժամանակվա ՔՊ-ն էլ մարդ չուներ, որ ցուցակում տեղավորեր, հիմա եկելա ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին խորհուրդա տալիս…

Արա լավ էլի, հորս արև, արա դուք մեկ մեկ աստղայինի տարած լինելու պատճառով մոռանում եք՝ ով եք, ինչի եք, ինչի համար եք ու գլխից մեծ մեծ բաներ եք խոսում:

Տղերք ու աղջիկներ, ձեր բոլորի անունների կողքից հանում ես «Նիկոլ» բառը ու ձեզ մենակ ձեր տնեցիքն են սկսում ճանաչել, լռեքքք, մեծ մեծ մի խոսացեք, քանի դրան չեք հասել:

Հիշեք, դուք հիմա կաք, ասպարեզում եք մենակ նրա համար, որ ձեր մոտ դրածա «Նիկոլ» անունը ու ձեր փոխարեն ինքնա մտածում ու ասում՝ ինչ անեք:

Շնորհակալություն

Ankakh Hayastan



Նման նյութեր