
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 04:44-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոբուս: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Նառատուր» տուրիստական ընկերությանը պատկանող (տնօրենը՝ Ն. Ն.) «Mercedes 403» մակնիշի ավտոբուսում հրդեհ է բռնկել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 05:42-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոբուսի դիմային հատվածը, մասամբ նաև սրահը:
Հրդեհի հետևանքով վնասվել են նույն հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութ սրահի պատուհանները: