
Ոչ թե քաղաքաՊԵՏ, այլ քաղաքաԳԼՈւԽ եմ ուզում ունենանք, որն իրեն ապահով կզգա Երևանում, փողոցներում առանց թիկնապահ կշրջի, առանց կեղծ ձևականության: Լեգիտիմ ղեկավարը կարիք չունի իր և հասարակության միջև բարիկադներ կառուցելու: Հեղափոխությունից հետո մենք մի ընտանիք ու մի տուն ենք դարձել ու մեր քաղաքն էլ միասին պետք է կառուցենք: Երազում եմ Երևանը համահայական ու համաշխարհային մշակութային կենտրոն տեսնել:
Մեր թարմ ուղեղով զրուցակիցը «Արև» ֆիլմ ստուդիայի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հրանտ Վարդանյանն է: