Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 8-9-ը՝ կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: