Լոնդոնում Եվրաթունելի նախկին ղեկավար 91-ամյա Ռոբերտ Մալփասին հրել գցել են մետրոյի ռելսերի վրա, հայտնում է BBC News-ը:
Նա ստացել է գանգ-ուղեղային վնասվածք և կոնքոսկրի կոտրվածք: BBC News-ը հրապարակել է տեսահսկման խցիկների տեսաձայնագրությունը:
Կադրերում պատկերված է, թե ինչպես է Մալփասը քայլում կառամատույցում, իսկ մի քանի վայրկյան անց թռչում է ճանապարհի վրա: Խցիկը գրանցել է չարագործին. նա սև հագուստով էր, իսկ դեմքը փակել էր գլխադիրով:
Թոշակառուին փրկել է տեղի ունեցածի ականատեսներից մեկը:
Մեղավորին ձերբակալել են: Նա 46-ամյա Փոլ Քրոսլին է: Ոստիկանությունից նշել են, որ նա առաջին անգամ չէ նման բան իրականացնում: Ապրիլին չարագործը փորձել էր ճանապարհի վրա հրել գցել ևս մեկ ուղևորի, սակայն նա կարողացել էր մնալ կառամատույցին: