Փաշինյանը նախարար է նշանակել Քոչարյանի «թալանչի իշխանության» վառ դեմքերից մեկին. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանը նախարար է նշանակել Քոչարյանի «թալանչի իշխանության» վառ դեմքերից մեկին. politik.am

Հոկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար:

Զարմանալի է, որ հենց Ֆելիքս Ցոլակյանը տեղ գտավ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական, պատգամավորական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ է խոսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղած թալանի, հարկային թալանի և բիզնեսներ խլելու մասին:

Եվ ահա այդ հայտարարությունների ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել նախարար հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:

Ֆելիքս Ցոլակյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել՝ 2003-2007 թվականներին Ցոլակյանը եղել է՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ, 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Ու եթե իրականում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է հարկային տեռոր, բիզնեսների ոչնչացում կամ խլում, ապա ինչպիսի՞ն է եղել այդ տարիներին հարկային մարմնի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի դերակատարումը: Կարո՞ղ էր նա մասնակից չլինել պետության թալանին և հարկային տեռորին: Իհարկե ոչ: Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է Փաշինյանը նրան նշանակել նախարար: Ստացվում է կամ Փաշինյանը ժամանակին ապատեղեկատվություն է տարածել, կամ իր համար ընդունելի են բոլոր այն թալանչիները, որոնք հիմա իրեն հավատարմության երդում են տվել:

Ի դեպ, պետք է նկատել, որ 2008 թվականին Ցոլակյանը եղել է ԱԱԾ տնօրենի տեղակալը ու վստահ կարելի է ասել, եթե Հայաստանում 2008-ին սահմանադրական կարգ է տապալվել, ապա Ֆելիքս Ցոլակյանը մասնակից է եղել դրան կամ հանցավոր անգործություն է ցուցաբերել ու չի կանխել սահմանադրական կարգի տապալումը:

 

politik.am



Նման նյութեր