Հետազոտությունների համաձայն՝ D վիտամինը կօգնի խուսափել գրիպից: Ինչպես նշում են Ձիկեյ համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները, D վիտամինը խթանում է իմունիտետը:
American Journal of Clinical Nutrition-ը հայտնում է, որ 167 երեխաների մասնակցությամբ հետազոտությունները տևել են շուրջ 4 ամիս: Պարզվել է, որ այս վիտամինն ընդունող փորձարկվողների շրջանում գրիպով հիվանդացությունը ցածր է եղել: Բանն այն է, որ D վիտամինը փոխազդում է այնպիսի սպիտակուցների հետ, ինչպիսին են դեֆենզինը և կատելիցիդինը, որոնք գործարկում են բջջային ակտիվությունը և միաժամանակ պայքարում վիրուսների դեմ:
Ընդ որում՝ D վիտամինի ընդունումը դրական է ազդում նաև մենինգիտի և թոքաբորբի դեպքերում: D վիտամին է պարունակվում ձկան և ձկնկիթի, խոզի և տավարի լյարդի, ձվի, սերուցքի, թթվասերի, ինչպես նաև բուսական յուղի և շիկասունկի մեջ: