Հռոմի Պապն ասում է… vnews.am
Advertisement 1000 x 90

Հռոմի Պապն ասում է… vnews.am

Աշխարհն ասում է, որ պետք է հաջողություն, իշխանություն և փող փնտրենք, մինչդեռ Աստված հորդորում է մեզ լինել խոնարհ, ծառայել միմյանց և սեր փնտրել:

Հոգ տարեք մեր եղբայրների և քույրերի մասին, հոգ տարեք թույլերի մասին՝ ծերերի, հիվանդների, անոթիների, անտունների և տարօրինակ մարդկանց մասին: Հոգ տարեք, քանի որ մեզ քննադատելու են՝ հաշվի առնելով մեր արարքները:

Դու աղոթում ես քաղցածների համար, և դրանով էլ կերակրում ես նրանց: Ահա այսպես է աշխատում այս համակարգը:

Բավարար չէ, որ ընդունում ենք, որ քրիստոնյա ենք: Մեր հավատքը պետք է արտահայտվի ոչ միայն բառերով, այլև՝ գործողություններով:

Սուրբ լինել չի նշանակում, որ պետք է արտասովոր բաներ անես: Սուրբ լինելը նշանակում է, որ պետք է ամենահասարակ քայլ անես սիրով և հավատաս դրա ուժին:

Աշխարհը փոխելու համար մենք պետք է բարի լինենք, այո՛, բարի նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն կարող հատուցել մեզ:

Թույլ տվեք մեզ սովորել ապրել բարությամբ, սիրել բոլորին, անգամ եթե նրանք չեն սիրում մեզ:

Մի՛ վախեցեք երազելուց:

Սիրելի երիտասարդներ, խնդրում եմ ձեզ չհետևել կյանքի ընթացքին կողքից, այլ ներգրավվել դրա մեջ:Քրիստոսը չմնաց դիտորդի կարգավիճակում, Քրիստոսը քայլ արեց: Մի՛ եղեք դիտորդի կարգավիճակում, մուտք գործեք այս իրականություն ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսը արեց դա:

Աշխարհում այնքան շատ աղմուկ կա:Եկեք լռություն պահենք մեր սրտերում, և եկեք լուռ լինենք Աստծո առաջ:

Ինչ հրաշալի կլիներ, եթե օրվա վերջում մեզանից յուրաքանչյուրը կարողանար ասել. «Այսօր ես բարի էի մարդկանց հանդեպ, այսօր ես գթասիրտ էի»:

Աստված սովորեցնում է մեզ քայլ անել, սովորեցնում է մեզ դուրս գալ փողոց և արտահայտել մեր սերը:

Թույլ տվեք, որ Քրիստոսից աղոթել սովորենք, սովորենք ներել, խաղաղություն տարածել և լինել կարիքավորների կողքին:

Եթե փողը և նյութական կարիքները մեր կյանքի իմաստը դառնան, մենք կպարտվեք և կվերածվենք ստրուկների:

Սիրելի երիտասարդներ, եկեք չբավարարվենք միջակ կյանքով, եկեք սիրենք այն ամենը, ինչ իրական է, գեղեցիկ, և տրված է մեզ Աստծո կողմից:

Աբորտը չարյաց փոքրագույնը չէ. աբորտը հանցագործություն է: Աբորտը նշանակում է զոհաբերել ինչ-որ մեկին մեկ այլ արարածի համար:

Սիրելի երիտասարդներ, մի՛ թաքցրեք ձեր տաղանդը, այն, ինչն ի վերուստ է տրված: Մի՛ վախեցեք մեծ երազանքներից:

vnews.am