«Ուտում ենք տանը» հաղորդաշարի հեղինակ և վարող Յուլյա Վիսոցկայայի անկեղծ խորհուրդները՝ ժամանակակից կնոջ համար ամենագլխավորի մասին։
- Ինչպես սկսել առավոտը…
Իր յուրաքանչյուր առավոտը Յուլյան սկսում է մեկ բաժակ տաք մեղրաջրից, որի մեջ նաև կիտրոն ու կոճապղպեղ է ավելացրած: Հաղորդավարուհին հազվադեպ է նախաճաշում. Սովորաբար առավոտյան ժամը 12:00-ից շուտ չի սկսում ուտել: Տրամաբանությունը շատ պարզ է. Չարժե բռնության ենթարկել օրգանիզմդ, եթե ուտել բոլորովին չես ուզում: Բացի դրանից, առավոտյան նա պառկում է Լյապկոյի ապլիկատորի վրա: Դա 45 սմ երկարությամբ մի գորգ է՝ ամբողջովին պատված սուր ասեղներով: Դա ցավոտ պրոցես է, սակայն այդ ցավն անհավանական կերպով ռեգեներացնում է էներգիան. Սկզբում առույգացնում է, հետո՝ թուլացնում: Այդ գորգի վրա 7-15 րոպե՝ առույգանալու համար, ապա՝ փոքր-ինչ հանգիստ, և պատրաստ ես նոր օրվան:
- Սնվելու կանոններ…
Յուլյայի կարծիքով, ուտել կարելի է ամեն ինչ, գլխավորը՝ չափավոր: սակայն որոշ մթերքներ ընդհանրապես որևէ օգտակարություն չունեն: Այդ պատճառով էլ Վիսոցկայան ձեռնպահ է մնում դրանք գործածելուց: Դրանց թվին են պատկանում սպիտակ ռաֆինացված շաքարը, տորթերը, կարագը, գազավորված ըմպելիքները, նրբերշիկները և երշիկները:
- Աստղի դիմահարդարումը…
Յուլյա Վիսոցկայան երբեք վառ դիմահարդարման կողմնակից չի եղել: Հաղորդավարը վստահ է, որ դիմահարդարման բացակայությունը ոչ մի կերպ չի փչացնում նրա արտաքինը, այլ, ընդհակառակը, կանխում է գեղեցկության զանազան թերությունները: Իսկ ահա գեղահարդարին այցելել Յուլյան, անշուշտ, խորհուրդ է տալիս: Նրա սիրելի գործողությունը հատուկ շիճուկի միջոցով մաշկը թթվածնով հագեցնելն է:
- Ակտիվությունն ու հանգիստը…
Հանգստացած ու առողջ տեսք ունենալու համար, հաղորդավարուհու կարծիքով՝ պետք է քնել 7 ժամից ոչ պակաս: Բացի այդ, պետք է անընդհատ շարժման մեջ գտնվել: Եվ դա անպայման մարզադահլիճը պետք է լինի: Յուլյան շատ է աշխատում, սիրում է առավոտյան վազքը և զբաղվում է յոգայով: Երբեմն նաև որդու հետ ֆուտբոլ է խաղում:
- Գաղտնի զենք…
Երբ Յուլյա Վիսոցկայան ուզում է իրեն արագ կարգի բերել, նա աղով լոգանք է ընդունում ու սառույցով դիմակ է դնում: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել սառույցը ու դնել մաշկին 10 վայրկյանով: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կարելի է կրկնել:
- Ինչպես վերականգնել ուժերը…
Վիսոցկայան ասում է, որ, երբ իրեն հոգնած է զգում, օգնում է լոգանքը: Փորձում է ամեն օր՝ լոգանքից հետո, ողողվել սառը ջրով՝ սկսելով ծոծրակից. Դա շատ է առույգացնում: Անգամ գլուխը լվանալուց հետո աշխատում է վերջում գլխին սառը ջուր լցնել. Դա անչափ հաճելի բան է: Բանն այն է, որ, երբ սառը ջուրը գլխին է լցվում հիպոթալամուսի շրջանում, խթանում է էնդոկրին համակարգը, հորմոններ արտադրող բոլոր գեղձերը, և մարդն իրեն ավելի լավ է զգում:
- Օգտակար մթերքների առաջին եռյակը…
Մթերքներից հասկացող Յուլյա Վիսոցկայայի համար դժվար է ամենա-ամենաներին առանձնացնել, սակայն նա էլ ունի իր ֆավորիտները, և դրանք են ավոկադոն, հնդկաձավարը և կանաչեղենը: Իսկ ահա կաթնաթթվային մթերքների գործածությունը հաղորդավարուհին այնքան էլ չի ողջունում: Խորհուրդ է տալիս նաև ձեռք բերել բանջարեղեն ու մրգեր ստուգված տեղերից:
- Ինչ-որ բան ինքդ քեզ համար անելը…
Մեզնից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է գտնել սեփական ուրախությունը և ինչ-որ բան անել ինքներս մեզ համար: Օրինակ, կարելի է լոգանք ընդունել բուրավետ մոմի ներքո կամ միայնակ զբոսնել այգում, իսկ երբեմն պարզապես անհրաժեշտ է բոլորից կես ժամ շուտ արթնանալ ու սուրճ խմել՝ պատուհանից դուրս նայելով և սիրած երաժշտությունը լսելով: Դերասանուհու խոսքերով՝ գլխավորը՝ դա միայն ինքդ քեզ համար անելն է: Այո, ինքդ քեզ համար ժամանակ գտնելը բարդ է, ծանր, ցանկություն չկա կամ ժամանակ, բայց պետք է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը