
Լեսլի Սթովելը, ամերիկյան մոդել Քեթրին Մայորգիի փաստաբանը, հայտարարել է, որ իրեն պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի բռնաբարության ևս մեկ զոհ է զանգահարել։
The Sun պարբերականի տվյալներով՝ աղջիկը փաստաբանին պատմել է, որ ինքը նույնպես Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի զոհն է դարձել։
Սթովելը մտադիր է այս տեղեկատվությունը հանձնել Լաս–Վեգասի ոստիկանությանը։ Սակայն նա հրաժարվել է հայտնել զոհի անունը։