Ինդոնեզիայի՝ Տարերային աղետների դեմ պայքարի ազգային խորհրդի հասարակայնության հետ կապերի ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոհոն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ինդոնեզական Պալու քաղաքի երկու շրջանների ավերածությունները՝ երկրաշարժի հետևանքով։
Արբանյակից արված կադրերում երևում է, թե ինչպես են երկու բնակելի թաղամասեր գետնին հավասարվում երկրաշարժի հետևանքով։
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Արդյունքում հազարավոր տներ են փլվել, ինչպես նաև հյուրանոցներ, հիվանդանոցներ և առևտրի կենտրոններ։
Տեսանյութերը՝ այստեղ