Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովըտիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այս դրոշը տիեզերքում, 400 կմ բարձրության վրա գտնվել է մոտ 200 օր, այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ: Ես համարում եմ, որ այս դրոշը կդառնա Հայաստանի նոր կյանքի խորհրդանիշ՝ ամենակարևորը՝ կյանքի կայունության, տնտեսության աճի, ձեր բարօրության, խաղաղության և ձեր և Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդանիշ»,- նշեց Անտոն Շկապլերովը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Օլեգ Արտեմևի տեսաուղերձը, ով իր խոսքն ուղղեց Հայաստանին: Այդ տիեզերագնացը դեռ նոր է երկիր հասել և իր հետ բերել է Երևան քաղաքի դրոշը: Երևան քաղաքի դրոշը նույնպես պաշտոնապես կհանձնվի վարչապետին:
Հոկտեմբերի 7-ին Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին: