Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
Advertisement 1000 x 90

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեկնարկեց Նախարարական համաժողովի նիստը: Հոկտեմբերի 8-ի միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

«Հայաստանն ուրախ է ձեզ հյուրընկալել: Սա մեծ պատիվ է Հայաստանի համար: Միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որ Հայաստանը վերցնում է իր վրա»,- նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարներն իրենց աշխատանքային խորհրդակցությունը սկսեցին մեկ րոպե լռությամբ:

«Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը՝ մեծ ֆրանսիացու, մեծ հայի, մեծ քաղաքացու»,- ասաց Մնացականյանը:

Նախարարական համաժողովը կընդունի ՖՆՀ-ի նախորդ նստաշրջանի զեկույցի նախագիծը, տեղի կունենան տարբեր քննարկումներ ու կկայացվեն որոշումներ: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:



Նման նյութեր