2018-ի 9 ամիսներին 101 պաշտոնատար անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. Քննչական կոմիտեի նախագահ
Advertisement 1000 x 90

2018-ի 9 ամիսներին 101 պաշտոնատար անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. Քննչական կոմիտեի նախագահ

Հանձնարարել եմ ուսումնասիրել նախորդ տարիներին ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը և ժամանակակից հնարավորություններն օգտագործելով ակտիվացնել քննչական միջոցառումների անցկացումը՝ դրանք բացահայտելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման 100-րդ օրը, նշել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, 100-ավոր գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, բուհերի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների, «Հայանտառի» աշխատակիցների կողմից կատարված չարաշումների դեպքերի առթիվ:

Ընդ որում, ըստ Գրիգորյանի, չարաշահումները կրել են զանգվածային բնույթ:

Անդրադառնալով հանցագործությունների հետևանքով գույքային վնասի հատուցմանը, ՔԿ ղեկավարն ասաղ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում քննված քրգործերով վերականգնվել է 1 մլրդ 215 մլն 884 հազար դրամի պատճառված վնաս, որի 49 տոկոսը միայն վերջին ամիսներին (հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ը): «Համեմատության համար նշենք, որ 2017-ի ողջ ընթացքում վերականգնվել է 537 մլն դրամի վնաս: Այսինքն 2018-ի 9 ամիսներին վերականգնվել է 2,5 անգամ ավել գումար:

9 ամիսներին քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել են 172 անձի, 1335 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը պաշտոնատար անձ: 142 մեղադրյալ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ընդգծեց նա:

news.am