
Երգչուհի Սիրուշոն երաժշտասերների դատին հանձնեց նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «301» երգի հիման վրա: Երգը «Արմատ» ձայնասկավառակից է: Սիրուշոն այն կատարել էր մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած տոնական միջոցառման ժամանակ:
Համերգի տեսագրությունից հատվածներ ներառված են տեսահոլովակում: «301» երգը թողարկվել էր 2016թ.-ի հոկտեմբերի 28-ին: Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: