Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտմեբրի 9-11-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, հոկտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 9-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև: