Երգիչ Գարուն մտադիր է դիջեյ դառնալ
Advertisement 1000 x 90

Երգիչ Գարուն մտադիր է դիջեյ դառնալ

Notre Dame de Paris մյուզիքլում Կվազիմոդոյի առաջին դերակատար Գարուն մտադիր է իր ուժերը փորձել էլեկտրոնային երաժշտության մեջ: Այդ մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ ես կատարում եմ, երբեմն տարբերվում է նրանից, ինչը ես ինքս լսում եմ: Ինձ դուր է գալիս էլեկտրոնային երաժշտությունը, բայց ես երբեք հանդես չեմ եկել որպես դիջեյ: Այնպես որ ես կցանկանայի ավելի շատ աշխատել այդ երաժշտության արտադրության բնագավառում,- ասել է Գարուն: -շատ հետաքրքիր կլիներ էլեկտրո ոճով բլյուզ և ռոք կատարել, որոնք ես սիրում եմ»:

Երաժշտի երգացանկը ներառում է երաժշտական տարբեր ուղղություններ, այդ թվում՝ դասական, բլյուզ և ռոք: Գարուն հաճախ է քաջ հայտնի կոմպոզիցիաները կատարում նոր ոճաբանությամբ: «Ես միշտ (և հատկապես ընթացիկ շրջագայության ժամանակ) աշխատում եմ փոխել երգերը, իրար եմ խառնում տարբեր կոմպոզիցիաներ: Այսպես, օրինակ, ես Սելին Դիոնի հետ մեր Sous Le Vent բալլադը կատարում եմ Cranberries խմբի Zombie ռոք-կոմպոզիցիայի ոճով»,- պատմել է Գարուն, պարզաբանելով, որ այդ կերպ «հին երգերին պարգևում է նոր, մեկ ուրիշ կյանք»:

Գարուն (իսկական անունը՝ Պիեռ Գարան) նվագում է երաժշտական տարբեր գործիքներ, դերասան է: World Music Awards և Le Flix – Rvlation au Qubec հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 1997 թվականին Գարուն Notre Dame de Paris մյուզիքլի հեղինակների՝ Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոչանտեի կողմից հաստատվել է Կվազիմոդոյի դերում, որը նրան համաշխարհային փառք բերեց: Դրան հաջորդել է համագործակցությունը երգչուհի Սելին Դիոնի և պրոդյուսեր Ռընե Անջելիլի հետ: Գարուի տասը սկավառակներից արդեն առաջինը՝ Seul-ը («Միայնակը»), 2000 թվականին Ֆրանսիայում 2,5 մլն օրինակով վաճառվել է 11 շաբաթվա ընթացքում: