Վաշինգտոնի հոգեբաններին հաջողվել է դեպրեսիվ խանգարումների դեմ պայքարի անսպասելի միջոց գտնել. մարդկանց այդ հարցում կարող է օգնել աշխատանքը:
Գիտնականների հոդվածում ասվում է, որ աշխատանքը կարող է փրկություն դառնալ այն դեպքերում, երբ մարդուն այնպիսի հոգեբանական խնդիր է տանջում, ինչպիսին դեպրեսիան է: Ամբողջ հարցն այն է, որ դեպրեսիայից ազատվելն անհամեմատ ավելի հեշտ է, եթե ուշադրությունը չկենտրոնացնեք դրա վրա, այլ դա անեք ակտիվ աշխատանքի օգնությամբ, որը կկլանի ամբողջ ժամանակը և ուշադրությունը` ապրումների համար չթողնելով ոչ մեկից, ոչ մյուսից:
Գիտնականների փորձարկմանը մասնակցել է 120 մարդ, որոնք անձնական պատճառներով խորը դեպրեսիայի վիճակում են եղել: