Մարզիկ քահանայի քարոզը
Advertisement 1000 x 90

Մարզիկ քահանայի քարոզը

Եկեղեցի է մտնում գռեհիկ տեսքով մի երիտասարդ, մոտենում է քահանային, բռունցքով հարվածում նրա այտին և նենգորեն ժպտալով՝ ասում.

– Ի՞նչ կա որ, տե՛ր հայր, չէ՞ որ ասված է՝ աջ այտիդ հարվածում են, ձախն էլ դարձրու:

Բռնցքամարտի նախկին վարպետ քահանան ձախից հուկով անպատկառին ուղարկում է եկեղեցու հեռավոր անկյունը և կարճ պատասխանում.

– Ասված է նաև՝ ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի:

Վախեցած հավատացյալները հարցնում են.

– Ի՞նչ է այնտեղ կատարվում:

Սարկավագը լուրջ պատասխանում է.

– Ավետարանն են մեկնում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am