«Շառլ Ազնավուրի հիշատակը վառ պահող մի երգ էլ մնաց մեզ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շառլ Ազնավուրի հիշատակը վառ պահող մի երգ էլ մնաց մեզ»

Ռուբեն Շուխյանի հրապարակումներից. Ահա այսպես ստացվեց, որ մեծն Շառլ Ազնավուրի հիշատակը վառ պահող մի երգ էլ մնաց մեզ: Ֆրանսիական ռազմական երգչախմբի մեներգիչը Շառլ Ազնավուրի պատվո արարողությանը կատարած հայերեն երգը միանգամից հուզեց բոլորին: Պարզվում է, այդ երգը 1970-ականներին կիթառահար Դեն Ղարիբյանի ու ջութակահար Բրյունո Ժիրարի հիմնադրած «Bratsch» նվագախմբի երգացանկից է և կոչվում է «Հայկական վալս» («Armenian Waltz»)։ Երգի հեղինակն ու ներկայացվող հոլովակում կատարողը Դեն Ղարիբյանն է:

«Հայկական վալս»

Քեզ տեսնելու համար օրերն եմ ես համրում,
Քեզ սիրելու համար այդ օրն եմ ես սպասում։
Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ,
Այդ խորո՜ւնկ, խորո՜ւնկ, շաղի շողշողուն աչքերի։

Բոլոր գիշեր երազում եմ, բոլոր գիշեր կանչում եմ քեզ
Գիշերուզօր կարոտել եմ, կարոտել եմ, կարոտել եմ։
Արևիդ մեռնեմ, սիրուն ջան, մութ գիշերիս լուսավոր աստղը,
Ոլոր-մոլոր կյանքիս տանջանքը, գիշերներիս երազը։

Քո հայացքի համար հալվում է իմ հոգին,
Քո ժպիտը պայծառ արևն է իմ սրտի։
Աչքերիդ մեջ տեսնում եմ անուշ, բարի հոգիդ,
Այդ խորո՜ւնկ, խորո՜ւնկ, շաղի շողշողուն աչքերի։



Նման նյութեր