![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/02/Sharmazanov.jpg)
Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։ Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։