«Հայաստանը փորձադաշտ չէ, որ ամեն մի ինքնասիրահարված ապիկար գործուղվի հանրային բարձր պաշտոնի». Գևորգ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանը փորձադաշտ չէ, որ ամեն մի ինքնասիրահարված ապիկար գործուղվի հանրային բարձր պաշտոնի». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի գրառումը.

«Կադրային ճիշտ քաղաքականություն…
Ահա սա է ցանկացած նոր իշխանության հաջողության կարևոր գրավականներից մեկը…

Այսօր, առավել, քան երբևէ, գերխնդիր է պետական ապարատը կիսագրագետ և անտառաճանաչ կադրերից մաքրելը…

Մեր շրջապատում որքան որակյալ մասնագետեր կան, ովքեր շարունակում են ստվերում մնալ, քանի որ «չեն քայլել»…

Շատ վատ իրավիճակում կարող ենք հայտնվել, եթե շարունակվեն պետական պաշտոններում նշանակումները կատարվել՝ առանց մասնագիտական պատրաստվածության, որակավորման և փորձի հատկանիշների…

Հայաստանը փորձադաշտ չէ, որ ամեն մի ինքնասիրահարված ապիկար գործուղվի հանրային բարձր պաշտոնի և ինքնահիացման պահանջն անմնացորդ բավարարելուց հետո մի քար էլ հանի պետականության հիմքերից…»



Նման նյութեր