Արտակարգ դեպք Երևանում. Նկարիչների միության նախագահը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին սպանութան սպառնալիքներ են տվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. Նկարիչների միության նախագահը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին սպանութան սպառնալիքներ են տվել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։30-ին Երևան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Կարեն Աղամյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ 47-ամյա Կարեն Ղազարյանը փորձում է կոտրել իր աշխատասենյակի դուռը և պահանջում է գումար, հակառակ դեպքում սպառնում է իրեն։ Նշված վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ Կ. Աղամյանը հետաքննիչ Տիգրանյանին հայտնել է, որ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Կ. Ղազարյանը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երբ ինքն անջատել է հեռախոսը, որոշ ժամանակ անց Կ. Ղազարյանն այցելել է Աբովյան փողոցի 16 հասցեում գործող ՀՀ նկարիչների միություն, կոտրել աշխատասենյանի ընդունարանի դռան փականը և կրկին սպառնալիքներ հնչեցրել։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել՝ ոստիկանությունը հայտնաբերե՞լ է կասկածյալ Կ. Ղազարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Աղամյանը Հայաստանի նկարիչների միության նախագահն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com