The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի նկարչուհի և երգչուհի Յոկո Օնոն, թողարկել է իր հանգուցյալ ամուսնու Imagine («Պատկերացրու», 1971 թ.) երգի քավեր-տարբերակը, ինչը համընկել է Լենոնի՝ հոկտեմբերի 9-ին նշվող ծննդյան օրվան: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հեռուստառադոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում հայտնել է 85-ամյա Օնոն, ով շուտով կթողարկի իր նոր ալբոմը, որն ավարտվում է այս կոմպոզիցիայով:
«Imagine-ը միակ երգն էր, որն իմ մեջ ուժեղ ապրումներ է առաջացրել, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ գիտեն այն և ինձ կարող են քննադատության ենթարկել: Բայց ես կարծում էի, որ շատ կարևոր է դա անել, և որ իմ նյարդայնությունը երկրորդական նշանակություն ունի»,- նշել է Օնոն, որին անցյալ տարի ճանաչել են Imagine-ի համահեղինակ:
«Երբ մենք ավարտեցինք այս երգի ստեղծումը, պարզապես նայեցինք միմյանց և ասացինք. «Մի՞թե մենք դա արեցինք»,- պատմել է Յոկոն արդեն 47-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին: Նա ենթադրել է, որ Լենոնն ինքը հավանաբար հավանություն կտար իր ներկայիս քավեր-տարբերակին: «Ջոնը և ես միասին շատ բան ենք ստեղծել, և նա ուրախ կլիներ, որ ես դա արել եմ»,- հայտարարել Է Յոկո Օնոն: