
Կարպիս Փաշոյանի գրառումը.
«Հայտնի դերասաններից շատերն անընդհատ մատնանշում են իրենց մասնակցությունը քաղաքացիական պայքարներին, որոնք ծավալվում էին հեղափոխությանը նախորդող տասնամյակում: Երևի թե ինչ-որ մի օր առիթ կունենամ առավել մանրամասն խոսել քաղաքացիական պայքարի պատմության մասին, իսկ հիմա շատ հակիրճ կխոսեմ անորոշ մի զգացողության մասին: Միշտ այն տպավորությունն եմ ունեցել, որ «հայտնիները» ավելի շատ խանգարել են քաղաքացիական պայքարին, քան՝ օգնել: Նրանք հայտնվում էին անվտանգ իրավիճակներում ու անհետանում վտանգի պարագայում»: