Օրական գինու մեկ բաժակը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
Advertisement 1000 x 90

Օրական գինու մեկ բաժակը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը

«Alcoholism: Clinical & Experimental Research»-ը հաղորդում է, որ հետազոտության ընթացքում վերլուծել են 18-ից 85 տարեկան ավելի քան 400 հազար մարդկանց տվյալները:

Պարզվել է, որ շաբաթական 4 կամ 1 անգամից ավել ալկոհոլի 1-2 ստանդարտ չափաբաժնի օգտագործումը (ինչը չի գերազանցում ընթացիկ բժշկական ցուցումները) 20 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը՝ ի տարբերություն շաբաթական 3 կամ ավելի քիչ անգամ նույն չափաքանակի օգտագործման:

Հետազոտողները գնահատել են նաև սրտի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման վտանգը: Մի կողմից որոշ դեպքերում ալկոհոլի օգտագործումը իսկապես կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, սակայն մյուս կողմից, ալկոհոլի ամենօրյա օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Ըստ գիտնականների, եթե ընտանեկան անամնեզում հանդիպել են քաղցկեղի դեպքեր, ապա ավելի լավ է խուսափել ալկոհոլի օգտագործումից:

med.news.am