Համացանցում է հայտնվել «Միսս Բաղդադ-2015» գեղեցկության մրցույթի հաղթող Թարա Ֆարեսի սպանության պահը պատկերող տեսանյութը: Այն հրապարակել է Metro-ն:
Փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է անհայտ անձը կրակում մեքենայի ուղղությամբ, որի ղեկին գտնվել է գեղեցկուհին: Դրանից հետո տղամարդը նստում է իր համախոհի մոտոցիկլետն ու հեռանում:
Ֆարեսի մեքենան փողոցով գնացել է այնքան ժամանակ, մինչև բախվել է այլ մեքենայի ու կանգ առել:
Հիշեցնենք, որ 30-ամյա մոդելին սպանել էին իր իսկ մեքենայում, սեպտեմբերի վերջին: Երկու փամփուշտ դիպել էր գլխին, մեկը՝ կրծքին:
Նա բնակվում էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: