Իսպանական Մայորկայում ինը մարդ է զոհվել հեղեղումներից
Advertisement 1000 x 90

Իսպանական Մայորկայում ինը մարդ է զոհվել հեղեղումներից

Ինը մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում: Այդ մասին հայտնել է Բալեարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Ինը մարդ է զոհվել Մայորկայում մոլեգնող հեղեղումների ժամանակ: Երկու տղամարդու մարմին գտել են Արտա մունիցիպալիտետում և հարավարևելյան ծովափին գտնվող S՚illot ոչ մեծ տուրիստական քաղաքում»,- գրում է ծառայությունը Twitter-ում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին վեց զոհվածների մասին, որոնցից երկուսը բրիտանացի զբոսաշրջիկներ էին: Եվս ինը մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես նշում են տեղական հրատարակությունները, Մայորկան հեղեղումների սաստիկ ճնշման տակ է հայտնվել հորդառատ անձրևների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 9-ին:

Կղզու բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ: Հարյուրավոր բնակիչներ գտնվում են պատսպարաններում, որոնք կազմակերպվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից: Խանութները, դպրոցները փակ են: Ջրահոսքերը փողոցներում ավերում են տներն ու ճանապարհները, որոնցից տասներեքը, իսպանական թերթերի տվյալներով, փակվել են:



Նման նյութեր