«Նիկոլ ջան նախկինները շատ բան են արել Հայաստանի համար, որը դու հիմա վայելում ես»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ ջան նախկինները շատ բան են արել Հայաստանի համար, որը դու հիմա վայելում ես»

Մենուա Հարությունյանի գրառումը.

«Նիկոլը, որ պետական մտածողությամբ տղա լիներ հաստատ շնորհակալություն կհայտներ Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, որ փոքրիկ Հայաստանն այս օրերին համաշխարհային մակարդակի միջոցառում է ընդունել, որ G7-ի անդամ 2 պետությունների՝ Կանադայի և Ֆրանսիայի առաջին դեմքերն Հայաստանում են և ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Երևանի վրա…

Իսկապես որ նման մաշտաբի միջոցառում կազմակերպելու համար հսկայական դիվանագիտական և կազմակերպչական աշխատանք է իրականացվել Սերժ Սարգսյանի և նրա թիմի կողմից, որն այսօր բոլոր հայերիս հպարտության զգացումով է լցնում, իսկ Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ վստահաբար բարձրացավ:

Ի դեպ, երբ գործող նախագահ Արմեն Սարգսյանը հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, ով նաև Ֆրանկոֆոնիայի անդամ է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամն է, որ ինտեգրվում է նաև Եվրոպա դարձյալ ակամայից հիշում ես Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին…

Մի խոսքով Նիկոլ ջան նախկինները շատ բան են արել Հայաստանի համար, որը դու հիմա վայելում ես. վայելի՛ր, արա՛ ավելին մեր երկրի համար, բայց մի՛ ուրացիր և մի՛ փորձիր սևացնել նախորդներիդ Հայաստանամետ ու հայակենտրոն աշխատանքը…»:



Նման նյութեր