Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի վարկանիշում
Advertisement 1000 x 90

Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի վարկանիշում

Սթենֆորդի համալսարանը չորրորդ անգամ անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի ամենամյա վարկանիշում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացրել է Reuters գործակալությունը:

Վարկանիշը, որը գործակալությունը կազմել է Clarivate Analytics ամերիկյան ընկերության հետ համատեղ, ներառված են կրթական այն հաստատությունները, որոնք «առավելագույնն են անում գիտության զարգացման համար, հայտնաբերում են նոր տեխնոլոգիաներ և աջակցում նոր շուկաներին ու ճյուղերին»:

Reuters-ը նշում է, որ Սթենֆորդի վերջերս կատարած հետազոտությունները ներառում են արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումները, որոնց թվում են՝ նոր տեսախցիկները անվարորդ ավտոմոբիլների համար և այն պլատֆորմները, որոնք թույլ են տալիս դեղագործներին՝ մոդելավորել նոր դեղորայքային պատրաստուկների ազդեցությունը մարդկանց վրա: Վարկանիշի հարյուր դիրքերից 46-ն զբաղեցնում են ամերիկյան բուհերը:

Երկրորդ տեղը բաժին է հասել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին, երրորդը՝ Հարվարդի համալսարանին, չորրորդ տեղում հաստատվել է Փենսիլվանիայի համալսարանը: Առաջին տասնյակում, ամերիկյան ուսումնական հաստատություններից բացի, տեղ են գտել նաև Բելգիայի Լյովենի կաթոլիկական համալսարանը, որն զբաղեցրել է յոթերորդ դիրքը, և Լոնդոնի Կայսերական քոլեջը, որը հայտնվել է ութերորդ տեղում: Վարկանիշում նաև հիշատակվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Կանադայի, Իսրայելի և Սինգապուրի բուհերը:



Նման նյութեր