Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը
Advertisement 1000 x 90

Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում  է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը: Ավելի քան 15 հազար կմ տարածությունն ինքնաթիռը կհաղթահարի առնվազն 19 ժամում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությանը:

Տեղափոխման համար կօգտագործվի Airbus A350-900 ULR-ը, որում բիզնես դասի 67 տեղ կա և պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ:

Ինքնաթիռում էկոնոմ դաս չկա: Singapore Airlines-ը հաղորդում է, որ թռիչքը գործարկվում է ուղևորերի պահանջարկի շնորհիվ:

Ընկերությունը 2004-ին արդեն իրականացրել էր նման չվերթ, սակայն 2013-ին շատ բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:

 



Նման նյութեր