
Թուրքիայի օնլայն առուվաճառքի կայքերից մեկում հայկական գորգ է վաճառքի հանվել։
Վաճառքի հայտարարության մեջ վաճառողը նշել է, որ այն նախշերով եւ խաչով հին գորգ է, սակայն գորգի գործման տարեթիվը հայտնի չէ։
Վաճառողը գորգի համար պահանջում է 7000 լիրա, որը համարժեք է 1200 ԱՄՆ դոլարին։