Ուգանդայում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետևանքով
Advertisement 1000 x 90

Ուգանդայում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետևանքով

Ուգանդայի արևելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետևանքով: Այդ մասին Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել է New Vision տեղական հրատարակությանը:

Արևելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան:



Նման նյութեր